«Սասուոլոյի» կիսապաշտպան Դավիդե Ֆրատեզին կարիերան կշարունակի «Ինտերում»

215

«Սասուոլոյի» կիսապաշտպան Դավիդե Ֆրատտեզին կարիերան կշարունակի «Ինտերում», հայտնում է միլանյան ակումբի պաշտոնական կայքը։

«Ինտերը» վարձակալել է 23-ամյա իտալացուն՝ հետագայում լրիվ տրանսֆերը գնելու իրավունքով։

Ֆրատեզին «Սասուոլոյում» է հանդես գալիս 2017 թվականից։ Նա թիմի կազմում անցկացրել է 76 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո:

Նախորդ հոդվածըՀայաստան — Խորվաթիա հանդիպման բոլոր տոմսերը սպառվել են
Հաջորդ հոդվածըՊիկեն՝ Մեսսիի MLS տեղափոխության մասին