‘Սարգսյան-Ալիեւ բանակցությունները կշարունակվեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում’

1041

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Փարիզի Մարինյի պալատում հոկտեմբերի 27-ին կայացել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցությունները:  Ֆրանսուա Օլանդը կողմերին կոչ է արել ակտիվացնել ջանքերը ԼՂ հակամարտության կայուն կարգավորման ուղղությամբ՝ հիմնվելով միջազգային իրավունքի և ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների վրա:

Ֆրանսիայի նախագահի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը պայմանավորվել են շարունակել իրենց երկխոսությունը 2015 թվականի սեպտեմբեր ամսին՝ Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում: 

Նախորդ հոդվածը‘Արմեն Պետրոսյան. Հայը եւ անցյալը. Ուրարտու ‘
Հաջորդ հոդվածը‘Փաստաբանը բանկի աշխատակիցների կատարած հանցագործությունների վերաբերյալ ՀՔԾ-ում հաղորդում է ներկայացրել’