‘ՍԴ. ԵՏՄ անդամակցուըթյան մասին պայմանագիրը սահմանադրական է ‘

1161

Սահմանադրական դատարանը քիչ առաջ հրապարակեց այս տարվա հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ որոշումը:

Դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն ընթերցեց ՍԴ որոշման եզրակացությունը: Համաձայն դրա, ԵՏՄ անդամակցության մասին պայամագրում ամրագրված դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից եւ վերջնական է:

Նիստին ներկա քաղաքացիները եւ ՍԴ շենքի դիմաց հավաքված ցուցարարները բուռն դժգոհությամբ դիմավորեցին ՍԴ որոշումը:

 

Նախորդ հոդվածը‘Ցավակցություն Հակոբ Հակոբյանի կնոջ մահվան կապակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Տոներն են մոտենում, և պատվիրված է ուրախ լինել’