‘ՍԴ-ն արագացված կարգով կքննարկի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը. «Ժողովուրդ»’

1249

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության համաձայնագրերը ՍԴ-ում քննարկելու օրը դեռ հայտնի չէ: Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնել են ՍԴ-ից: Սա այն դեպքում, երբ արդեն իսկ հայտնի է, որ ՀՀ իշխանությունները ծրագրել են հատուկ ԵՏՄ համաձայնագրերը քննարկելու նպատակով նոյեմբերի 17-ին և 18 ԱԺ արտահերթ նիստեր հրավիրել: Ուստի ենթադրվում է, որ սահմանադրական դատարանը մինչև նոյեմբերի սկիզբը արագացված կարգով կքննարկի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը: Ի դեպ, նշենք, որ ՍԴ-ն միջազգային պայմանագրի սահմանադրականության հարցը, որպես կանոն, քննում է գրավոր ընթացակարգով, սակայն, բացառիկ դեպքերում, փաստաթղթի կարևորությունը հաշվի առնելով՝ քննարկումը կարող է տեղի ունենալ նաև բանավոր ընթացակարգով: Բայց դժվար թե ՍԴ-ն որոշի ԵՏՄ-ի համաձայնագրերը բանավոր ընթացակարգով քննարկել, ավելին՝ ակնկալվում է, որ ՍԴ-ում կփորձեն այդ փաստաթղթերը հնարավորինս աննկատ կերպով «անցկացնել»:

Նախորդ հոդվածը‘Որոտան կասկադի վաճառքի գործարքը դեռ չի ավարտվել. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘ Շիրակի մարզում. Վրաստանի քաղաքացիներից 1-ը զոհվել է, 2-ը հիվանդանոցում են’