‘ՍԴ-ն ԵՏՄ-ին ՀՀ անդամակցելու պայմանագիրը կքննի նոյեմբերի 14-ին’

1072

ՀՀ Սահմանադրական դատարանը նոյեմբերի 14-ին կքննի 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը: Այս մասին տեղեկանում ենք Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքից:

Եթե ՍԴ-ն դրական եզրակացություն տա պայմանագրին, իսկ ԱԺ-ն էլ վավերացնի այն՝ Հայաստանը ԵԱՏՄ լիիրավ անդամ կդառնա 2015 թվականի հունվարի 1-ին:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի ճանապարհներին արգելափակվել էին 2 բեռնատար և 19 մարդատար մեքենաներ ‘
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Ընդդիմադիր դաշտի մենաշնորհը. առասպել և իրականություն’