‘ՍԴ-ն 10 րոպեում քննել է ԵՏՄ֊-ին միանալու սահմանադրականության հարցը’

1132

Ինչպես արդեն հաղորդել էինք, այսօր ՀՀ Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն (ԵՏՄ) անդամակցելու պայմանագրի սահմանադրականության հարցը։ epress.am-ի փոխանցմամբ, նիստը տևել է ընդամենը 10 րոպե, ՍԴ֊-ն որոշել է գրավոր ընթացակարգով անցկացնել լսումները, թեև ավելի վաղ ՀԿ֊-ներից մեկը Սահմանադրական դատարանից պահանջել էր հարցը քննել բանավոր ընթացակարգով։ ՀԿ-֊ն նշել էր, որ, համաձայն օրենքի, միջազգային պայմանագրերը ՍԴ-ում քննարկվում են գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ պայմանագիրը հանրային մեծ հետաքրքրություն է ներկայացնում:

Նիստի ավարտը հայտարարելուց հետո, ՍԴ-֊ն հեռացել է խորհրդակցական սենյակ։ Որոշման հրապարակման ժամկետի մասին կհայտարարվի ավելի ուշ։

Նախորդ հոդվածը‘ՍԴ-ն քննում է ԵՏՄ-ին ՀՀ անդամակցելու պայմանագիրը (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘ՀՔԿ. Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարի գործով «Կամազ»-ի վարորդին մեղադրանք է առաջադրվել ‘