‘Սերժ Սարգյան. Խոցված ուղղաթիռը հայտնվել էր դժվարին դրության մեջ եւ իրենից վտանգ չէր ներկայացնում’

1809

Սերժ Սարգսյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ միասին ներկա է գտնվել Արցախում ընթացող, ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի «Միասնություն-2014» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժություններին, տեղեկացնում է President.am-ը: Ելույթ ունենալով զինվորականների առաջ, Սարգսյանը նշել է, որ չնայած ադրբեջանցիների կողմից հայկական ուղղաթիռի խոցման ցավալի դեպքին, զորավարժությունները հաջողությամբ են ընթացել:

«Անշուշտ, ձեզ հետևում էին նաև օտարները և առաջին հերթին նրանք, ովքեր մեզ թշնամի են անվանում, ովքեր միջոցների միջև տարբերություն չեն դնում և ի վիճակի են կացնահարել քնած մարդուն, ովքեր ի վիճակի են դժվարին դրության մեջ հայտնված և իրենից վտանգ չներկայացնող ուղղաթիռ ոչնչացնել: Դա իրենց գործն է: Դուք ձեր գործը լավ եք կատարում: Մենք բոլորս հիշում ենք ամեն ինչ, և լինելու է հատուցման օրը: Ձեր խնդիրը շատ պարզ է՝ նույն ոգով շարունակել: Ես բազմաթիվ անգամ ասել եմ և հիմա էլ կրկնում եմ՝ Ադրբեջանի Հանրապետության կողմից 90-ական թվականների սկզբից սանձազերծված պատերազմը արդյունք էր նաև այն բանի, որ նրանք մեզ թերագնահատեցին, և, եթե Աստված մի արասցե, մեկ անգամ ևս նրանք սանձազերծեն պատերազմ, ապա մենք ունենալու ենք մեղքի մեր բաժինը այնքանով, որքանով հնարավորություն տվեցինք նրանց թերագնահատելու մեզ», — ասել է նա:

Սարգսյանը նաեւ վստահություն է հայտնել, որ պատերազմ չի լինելու, «քանի որ դուք կաք, քանի որ դուք ուժեղ եք, քանի որ դուք կանգնած եք այստեղ»:

 

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայում եվրաինտեգրացիայի գծով փոխվարչապետ կարող է դառնալ Լեհաստանի նախկին նախագահը’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը նվազագույն հաշվով պարտվեց Պորտուգալիային (տեսանյութ)’