‘Սերժ Սարգսյանը մեկնում է Մոսկվա. Պուտինի հետ հանդիպման մասին չի նշվում’

1161

Սերժ Սարգսյանը նոյեմբերի 6-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ նույն օրը ներկա գտնվելու Մոսկվայում անցկացվող շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված գրոսմայստերական մրցաշարին: Մրցաշարը կազմակերպել են «Տաշիր գրուպ» ընկերությունը և Ռուսաստանի շախմատային ֆեդերացիան: Այս մասին հաղորդում է Սարգսյանի մամուլի ծառայությունը:

Պաշտոնական հանդիպումների մասին ոչ մի տեղեկություն չի հաղորդվում: Հավանական է, որ Սարգսյանին այս անգամ ևս չի հաջողվի հանդիպել Ռուսաստանի ոչ մի բարձրաստիճան պաշտոնյայի հետ:

Հիշեցնենք, որ 2013թ. սեպտեմբերի 17-ին Մոսկվայում առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության եկեղեցու բացման արարողությանը չեն մասնակցել ոչ միայն ՌԴ նախագահը, այլև՝ վարչապետը: Ռուսաստանում ապրող հայերի համար այդ կարևոր միջոցառմանը չէր մասնակցում նույնիսկ անսպասելիորեն Ս. Սարգսյանի շնորհավորականը ստացած Մոսկվայի քաղաքապետը:

Նախորդ հոդվածը‘Ուսանողների բողոքն ընդդեմ Բլատերի’
Հաջորդ հոդվածը‘Բնապահպանները ահազանգում են. «Արևիկ» ազգային պարկի տարածքում նախատեսվում է հանքավայրի մշակում’