‘Սերժ Սարգսյանի երդմնակալությունը՝ «նիսյայով». «ՉԻ»’

1744

Բանից պարզվում է՝ Սերժ Սարգսյանը երդմնակալության արարողության գումարն առ այսօր չի վճարել Մարզահամերգային համալիրին, նախագահի աշխատակազմի ղեկավարի սանիկն էլ տարբեր միջոցառումների համար Համալիրին պարտք է մոտ 23 միլիոն դրամ:

«Չորրորդ իշխանությունը» այս կապակցությամբ գրում է. Ինչ ուզում եք՝ ասեք, բայց շատ ավելի անարդարացի կլիներ, եթե երդմնակալության արարողության գումարը վճարվեր: Չէ որ եթե վճարվեր՝ բյուջեից էր վճարվելու, այսինքն՝ հարկատուների գրպանից: Եվ կստացվեր, որ հերիք չի՝ իրենց կամքին հակառակ նախագահ է ընտրվել,  դեռ մի բան էլ իրենց հաշվին նշում է այդ իրադարձությունը: Բայց մյուս կողմից էլ՝ Համալիրի ղեկավարությունը ի՞նչ մեղավոր է, որ նախագահը «տոկոս խփելու» արդյունքում է ընտրվել: Այնպես որ, ինչպես Գալուստ Սահակյանը կասեր, այստեղ օրենսդրական բացվածք կա:

Մենք, օրինակ, կառաջարկեինք, երդմնակալության հաջորդ արարողության համար տոմսեր վաճառել: Ի վերջո՝ այդ արարողություններին սովորաբար մասնակցում են նրանք, ովքեր ընտրությունների ժամանակ կարգին ծախսի տակ են ընկել, այնպես որ, մի հարյուր հազար դրամ էս կողմ-էն կողմ՝ տարբերություն չկա:

Նախորդ հոդվածը‘Սամվել Թեյմուրազյան. Քանի՞ գոնգի հարված պիտի հնչի, որ վերադառնանք իրականություն’
Հաջորդ հոդվածը‘Ջհանգիրյան. Եթե Եռյակը վարչապետի հրաժարականը չի պահանջում, հավանաբար՝ ավելի լուրջ պահանջ կդրվի (տեսանյութ)’