Սթոլթենբերգը վստահ է՝ ՆԱՏՕ-ն «հրաշալի մարդու» կգտնի իր փոխարեն

241

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը համոզված է, որ դաշինքն արժանի փոխարինող կգտնի իրեն։

«Ես միանգամայն վստահ եմ, որ այս հրաշալի դաշինքը կարող է հրաշալի փոխարինող գտնել։ Հիմա ես կենտրոնացած եմ այն ուղղությամբ, որ ղեկավարեմ դաշինքը մինչև աշնանն իմ լիազորությունների ավարտը․․․ Համոզված եմ, որ 30, 31 դաշնակիցները կգտնեն ժառանգորդ, որը կփոխարինի ինձ»,- ամերիկյան PBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Սթոլթենբերգը։

Լրագրողի ճշտող հարցին ի պատասխան՝ Սթոլթենբերգն ասել է, որ հիմա այլ պլաններ չունի՝ բացի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում իր լիազորությունները պատշաճ ավարտին հասցնելը։ Նա շեշտել է, որ այդ պաշտոնն զբաղեցնում է արդեն ինը տարի, հետևաբար՝ ժամանակն է, որ մեկ ուրիշը փոխարինի իրեն։

Իենս Սթոլթենբերգի լիազորություններն ավարտվում են այս տարվա սեպտեմբերի վերջին, բայց չի բացառվում, որ այդ պաշտոնում նա ևս մի քանի ամիս մնա՝ մինչև դաշնակիցները համաձայնության գան նոր նշանակման հարցում։ Ավելի վաղ Լիտվայի վարչապետ Ինգրիդ Շիմոնիտեն հայտարարել է, որ նոր գլխավոր քարտուղար կհայտարարվի 2023 թ․ հուլիսին Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթանաժողովում։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածը«Շոռ» կուսակցությունը կշարունակի աշխատել Մոլդովայում
Հաջորդ հոդվածըԲեռլուսկոնիի հուղարկավորության արարողությունը կկատարվի Միլանում