‘Սիլվիո Բեռլուսկոնին դադարել է հետևել իր նախկին ակումբի խաղերին’

1243

 «Միլանի» նախկին սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է, թե դադարել է հետևել իր նախկին ակումբի հանդիպումներին։ Նրա խոսքերով թիմի ներկայիս խաղաոճը հակասում է ֆուտբոլի՝ նրա սկզբունքներին։

Նախկինում Բեռլուսկոնին՝ անցած տարի ակումբի վաճառքից հետո, մի քանի անգամ քննադատել է «Միլանին», իսկ հիմա հայտարարել է, թե այլևս չի հետաքրքրվում Ռոսոներիների գործերով։

«Ես այլևս չեմ նայում նրանց խաղերը, որովհետև նրանց խաղաոճը հակասում է ֆուտբոլի մասին ունեցած իմ բոլոր սկզբունքներին, որոնց շնորհիվ ես դարձա ակումբի պատմության մեջ ամենահաջողակ նախագահը»,- հայտարարել է Բեռլուսկոնին մամուլի ներկայացուցիչներին։

Այժմ 80-ամյա Բեռլուսկոնին Լոս-Անջելեսում է։

Նախորդ հոդվածը‘Արսեն Վենգեր. Գումարը պետք է տեղին ու ժամանակին ծախսել’
Հաջորդ հոդվածը‘Կարրագեր. Այնպես չի լինում, որ մի խաղացող գա և լուծի բոլոր խնդիրները’