‘Սիլվիո Բեռլուսկոնի. «Խաղալով մեկ հարձակվողով «Միլանը» ոչնչի չի հասնի»’

2686

Ակումբի նախկին նախագահը կոչ է անում Գատուզոյին խաղալ երկու հարձակվողով։

«Ես նախկին նախագահն եմ, բայց ես շարունակում եմ մնալ «Միլանի» հավատարիմ երկրպագուն,- Բեռլուսկոնիին է մեջբերում Football Italia-ն։- Ինձ համար շատ ցավալի է։ Երբեմն դժվարությամբ եմ մինչև վերջ նայում խաղը, որովհետև չեմ կարողանում համաձայնվել կազմի ընտրության և սխեմայի հետ։

Այն համակարգը, որը մեզ հաջողություն է բերել, չպետք է մոռացվի։ Դա երկու հարձակվողով խաղն է։ Նրանցից մեկը պետք է դառնա Սուսոն, իսկ Ջակոմո Բենավենտուրան պետք է հանդես գա Կակայի՝ ենթահարձակվողի դիրքում։ Մինչդեռ ներկայիս իրավիճակում մեր երկու աստղերը՝ Սուսոն ու Ձեկոն, հարկադրված հանդես են գալիս եզրերում, դարպասից հեռու։ Այդ պատճառով հանդիպման ընթացքում մենք մրցակցի տուգանայինում ոչ մի անգամ չտիրեցինք գնդակին։

Ուզում եմ Գատուզոյին մաղթել հաջողություն, բայց մեկ հարձակվողով խաղալով մենք ոչնչի չենք հասնի»։

17 տուրից հետո «Միլանը» զբաղեցնում է 8-րդ տեղը՝ եվրագավաթային գոտուց հետո մնալով 3 միավորով։

Նախորդ հոդվածը‘Յուպ Հայնկես. «Ինձ համար Լևանդովսկին աշխարհի լավագույն հարձակվողների եռյակում է»’
Հաջորդ հոդվածը‘«Լացիոյի» երկրպագուները դատի են տվել «Տորինոյի» հետ հանդիպման մրցավարներին’