‘Սիմեոնե. «Ռեալը» լուրջ մրցակից է, բայց այժմ կենտրոնացել ենք «Խետաֆեի» հետ խաղի վրա’

973

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հայտարարել է, որ դեռ վաղ է մտածել Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակիչ փուլի՝ «Ռեալի» դեմ խաղերի մասին: Սիմեոնեն նշել է, որ «Ատլետիկոն» այժմ կենտրոնացել է Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի` «Խետաֆեի» հետ խաղի վրա:

««Ռեալը» լուրջ մրցակից է, ինչպես այս փուլի մյուս թիմերը: Մեզ մեծ խաղ է սպասվում, բայց եթե անկեղծ` այժմ լիովին կենտրոնացել ենք «Խետաֆեի» հետ խաղի վրա: Մենք չենք կարող «Վալենսիայի» և «Սևիլյայի» հետ չպայքարել մրցաշարային աղյուսակում բարձր հորիզոնական զբաղեցնելու համար, ուստի չենք կարող չմտածել «Խետաֆեի» մասին»,-Սիմեոնեի խոսքը մեջբերել է «Ատլետիկոյի» մամուլի ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘ԱԱ մասնակից երկրների թիվը կարող է դառնալ 40’
Հաջորդ հոդվածը‘Ժիրայր Լիպարիտյանը՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի մասին’