Սիրիայում ԱՄՆ-ի հատուկ ջոկատը ոչնչացրել է ԻՊ-ի պարագլուխ ալ-Կուրեյշիին

433

Ամերիկյան հատուկ նշանակության ուժերը սիրիական Իդլիբում անցկացրել են վերջին երկու տարում ամենալուրջ գործողությունն ընդդեմ իսլամական արմատականների։

Ինչպես հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, սպանվել է «Իսլամական պետություն» խմբավորման պարագլուխ Աբու Իբրահիմ ալ-Հաշեմի ալ-Կուրեյշին։

Ալ-Կուրեյշին «Իսլամական պետության» խալիֆ էր հռչակվել 2019 թ․ աշնանը, ամերիկացիների կողմից սպանված Աբուբաքր ալ-Բաղդադիի մահվանից անմիջապես հետո։

Սիրիական Իդլիբում անցկացված գործողության արդյունքում ընդհանուր թվով սպանվել է 13 մարդ։ Ընդ որում, մարդու իրավունքների պահպանության՝ Լոնդոնում տեղակայված Մոնիթորինգի սիրիական կենտրոնի տվյալներով՝ սպանվել է չորս երեխա և երեք կին։

France Presse գործակալությունը, հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյայի, հաղորդել է, որ մարտերի ընթացքում ալ-Կուրեյշին պայթեցրել է ինքն իրեն, և պայթյունի զոհ են դարձել նրա կանայք ու երեխաները։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՄագնուս Կարլսենը 8-րդ անգամ նվաճեց Վեյկ Ան Զեեի մրցաշարի հաղթողի կոչումը
Հաջորդ հոդվածը«Новая газета»-ի լրագրողը հեռացել է Ռուսաստանից