‘Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի’

878

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 10-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շուրջօրյա բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 10-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նախորդ հոդվածը‘Մուրատ Յակին. « Յուրան ցույց տվեց, թե որքան լավ է խաղում»’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալ Սոսիեդադ» – «Ատլետիկո Մադրիդ» 2-1․ «Ատլետիկոյի» անակնկալ պարտությունը (տեսանյութ)’