‘Սոթք-Քարվաճառ ճանապարհին 45 մարդ դուրս է բերվել արգելափակումից’

986

Նոյեմբերի 3-ին` ժամը 02.36-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ հատվածի 43-րդ կմ-ում ավտոմեքենաները տեղացած թաց ձյան պատճառով չեն կարողանում հաղթահարել բարձունքը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 մարդատար ավտոմեքենա` 45 ուղևորով (10 կին, 5 երեխա):

Նախորդ հոդվածը‘Բեռնափոխադրողները պարտվել են դատարանում և բյուջե կվճարեն 95 մլն դրամ’
Հաջորդ հոդվածը‘Երեք օրում մայրաքաղաքի ծննդատներում ծնվել է 171 երեխա’