‘
44-ամյա Դոն Սթերջեսը, որը հունիսի 30-ին Սոլսբերիի մերձակա Էյմսբերի քաղաքի հիվանդանոց էր տեղափոխվել «Նովիչոկ» նյարդակաթվածահորղ նյութով թունավորումից հետո, մահացել է:
Ոստիկանությունը սպանության վերաբերյալ գործ է հարուցել և տեղեկացրել է, որ դիահերձումն ավելի ուշ կարվի:
Սթերջեսի ընկերը՝ 45-ամյա Չառլի Ռոուլին, որը ևս թունավոր նյութի չափաբաժին է ստացել, նույնպես ծայրահեղ ծանր վիճակում է, հայտնել են Սքոթլանդ-Յարդից:
Հետաքննությամբ զբաղվում է Սքոթլանդ-Յարդի հակաահաբեկչական վարչությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռոուլին և Սթերջեսը նյարդակաթվածահարող նյութի ազդեցությանն են ենթարկվել, երբ ձեռք են տվել ինչ-որ առարկայի: Նրանք նույն ախտանշաններն են ունեցել, ինչ ՀԳՎ նախկին սպա Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստր Յուլյան՝ չորս ամիս առաջ Սոլսբերիում «Նովիչոկով» թունավորումից հետո:
Ոստիկանությունում կարծում են, որ Ռոուլին և Սթերջեսը չէին կարող մահափորձի օբյեկտ լինել: Հավանաբար՝ նրանք նյարդակաթվածահարող նյութի հետ շփման մեջ են մտել պատահաբար:
Փոխանցում է BBC-ն:
‘