‘Սոֆիա. Իվանովիչի սպանությունը կտրուկ փոխել է իրադրությունը տարածաշրջանում’

2067

Սերբ քաղաքական գործիչ Օլիվեր Իվանովիչի սպանությունը Կոսովոյում աղետալի կերպով փոխել է իրադրությունը տարածաշրջանում, այսօր հայտարարել է Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը:

Օլիվեր Իվանովիչը սպանվել է երեքշաբթի առավոտյան Կոսովկա-Միտրովիցա  քաղաքում, իր գրասենյակի մոտ: Կոսովոյում նա չափավոր քաղաքական գործչի համբավ ուներ:

«Դուք գիտեք, թե ինչ է տեղի ունեցել երեկ: Կրակոց է հնչել: Մի կրակոց, և իրադրությունն աղետալի կերպով փոխվել է»,- ասել է Բորիսովը Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում:

Բուլղարիան հունվարի 1-ին վեց ամսով ստանձնել է  ԵՄ խորհրդի ռոտացիոն նախագահությունը: Բորիսովի խոսքով՝ Արևմտյան Բալկանների համար ԵՄ մտնելու հեռանկարը «թույլ կտա կայունացնել իրավիճակը»:

Բալկանյան երկրներից ԵՄ ընդունվելու թեկնածուներ են Ալբանիան, Մակեդոնիան, Սերբիան և Չեռնոգորիան:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Գալուստ Սահակյան. Ես այն քաղաքական գործիչն եմ, որ…’
Հաջորդ հոդվածը‘Վահան Թումանյան. Դաշնակցության «ֆուրորը»’