Սպանվել է ՌԴ-ի կողմն անցած նախկին պատգամավորը

398

Խերսոնի մարզում սպանվել է Ուկրաինայի գերագույն ռադայի՝ Ռուսաստանի կողմն անցած նախկին պատգամավոր Ալեքսեյ Կովալյովը։ Նա Խերսոնի մարզի օկուպացիոն վարչակազմում միակ ուկրաինացին էր և կարող էր ղեկավարել հացահատիկի արտահանումը շրջանից։

«Նախնական տվյալներով՝ հրազենային վնասվածքի պատճառով մահացել է Խերսոնյան մարզի ռազմա-քաղաքացիական վարչակազմի՝ գյուղատնտեսության հարցերով փոխնախագահ Ալեքսեյ Կովալյովը։ Հարձակումը կատարվել է նրա բնակարանի մոտ օգոստոսի 28-ին։ Հարձակման զոհ է դարձել նաև Կովալյովի հետ համատեղ ապրող կինը»,- ասվում է Ռուսաստանի քննչական կոմիտեի տարածած հայտարարության մեջ։

Baza -ի տվյալներով՝ Կովալյովը հրազենային վերք է ստացել գլխին, իսկ նրա ընկերուհու պարանոցին դանակի հարված է հասցվել։

Խերսոնի մարզում պարբերաբար մահափորձեր են կատարվում օկուպացիոն իշխանությունների հետ համագործակցող պաշտոնյաների դեմ։ Ուկրաինայում դա կապում են պարտիզանների գործունեության հետ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըUS Open. Կարեն Խաչանովը հաղթեց Դենիս Կուդլային
Հաջորդ հոդվածըCovid-19-ի դեպքերի թիվն անցել է 601,5 միլիոնից