‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’

950

ՀՀ տարածքում՝

Մայիսի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-8-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան` 2-7մ/վրկ, 6-8-ին ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մայիսի 6-8-ին կնվազի 3-4 աստիճանով:

Երևանում՝
Մայիսի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-8-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-20մ/վրկ:

Երևանի մայիսի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝
• Օդի առավելագույն ջերմաստիճան 32.80C (1935թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 1.90C (1965թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 15.00C

Նախորդ հոդվածը‘ԱԺ բուֆետում խաբում են. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Շաբաթօրյա աստղագուշակ’