‘«Սպարտակը» կմասնակցի Երևանում կայանալիք մրցաշարին’

1091

Իր ամառային հավաքներից մեկը Մոսկվայի «Սպարտակը» կանցկացնի Երևանում, հատուկ կազմակերպված մրցաշարի շրջանակներում: Այս մասին «Արմենիա» հեռուստաալիքով հայտարարել է Ռուբեն Հայրապետյանը: «Նման առաջարկ մենք ստացել ենք «Սպարտակ» ակումբի տնօրենների խորհրդի անդամ Ջիվան Չելոյանցից: Առայժմ հայտնի են մրցաշարի երկու մասնակիցները` «Սպարտակը» և «Արարատը»,-նշել է Հայրապետյանը:

Միևնույն ժամանակ, Հայրապետյանը հայտարարել է, որ 2016 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության ընտրական փուլի հանդիպումների ընթացքում գլխավոր հովանավորներից մեկի` SOCAR ընկերության գովազդային վահանակները Հայաստանի մարզադաշտերում չեն լինի: Չնայած ՈՒԵՖԱ-ի հետ պայմանագրին, որի համաձայն SOCAR-ի գովազդները պետք է տեղադրվեն և ցուցադրվեն ֆուտբոլային հանդիպումների ընթացքում, ՀՖՖ-ն ՈՒԵՖԱ-ի հետ ձեռք է բերել համաձայնություն, որպեսզի Հայաստանում ընթացող հանդիպումներում պայմանագրի այդ կետը բացառվի, ինչը չի տարածվի միայն հեռուստատեսային գովազդի վրա:

Նախորդ հոդվածը‘Շտապ.Խոդորկովսկին լքել է բանտը ‘
Հաջորդ հոդվածը‘Գազային կրքեր ԱԺ-ում եւ ԱԺ-ի մոտ. Ֆոտոշարք’