Սպիտակ տունը մերժել է Բայդենին ուղղված կոչերը՝ հրաժարվելու առաջադրվելուց   

227

Սպիտակ տունը կտրականապես հերքում է, թե ԱՄՆ դեմոկրատ նախագահ Ջո Բայդենի շուրջ անհանգստություն է տիրում՝ համաքաղաքացիների շրջանում նրա ցածր վարկանիշի կապակցությամբ, և, ըստ էության, մերժում է ամերիկյան առաջնորդին ողղված կոչերը՝ հրաժարվել պետական բարձր պաշտոնում վերընտրվելու փորձերից։

Նոյեմբերի 20-ին ելույթ ունենալով լրագրողների համար պարբերաբար տրվող մամուլի ասուլիսում՝ ամերիկյան վարչակազմի ղեկավարի մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը խուսափել է ուղիղ պատասխանել այն հարցին, թե Բայդենի խորհրդականն ինչպես է արձագանքում ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության առանցքային քաղաքագետներից մեկի՝ Դևիդ Աքսելռոդի հայտարարություններին ընտրությունների ընթացքի վերաբերյալ։ Աքսելռոդը վերջին մի քանի օրերին հրապարակավ  արտահայտվում է, փաստորեն, հօգուտ նրա, որ Բայդենը, տարիքի բերումով, պետք է դուրս գա մրցապայքարից, և պնդում է, որ դեմոկրատները ավելի երիտասարդ քաղաքական գործիչների պետք է դուրս բերեն քաղաքական թատերաբեմ։

Նոյեմբերի 20-ին Բայդենը դարձավ 81 տարեկան։ Այդպիսով, նա ամերիկյան պատմության ընթացքում պետության ամենատարեց ղեկավարն է։

Նախորդ հոդվածըATP. Լավագույն տասնյակը
Հաջորդ հոդվածըԶելենսկին չի ընդունում Ռուսաստանի հետ բանակցելու գաղափարը