‘Սպիտակ տուն. Պուտինի և Օբամայի պաշտոնական հանդիպումներ նախատեսված չեն’

904

Սպիտակ տան ներկայացուցիչը չի հաստատել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպման հնարավորությունը APEC-ի և «Մեծ քսանյակի» գագաթնաժողովների շրջանակներում:

Ավելի վաղ Reuters գործակալությունը, հղում անելով ԱՄՆ վարչակազմում իր աղբյուրներին, հաղորդել էր, թե Օբաման Պուտինի հետ պաշտոնական հանդիպում չի նախատեսել Ավստրալիայում «Մեծ քսանյակի» և ՉԺՀ-ում Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովների շրջանակներում, սակայն նաև չէր բացառել, որ երկու պետությունների ղեկավարները կարող են ոչ պաշտոնական  հանդիպումներ ունենալ այդ միջոցառումների ընթացքում:

Հաղորդվել է, որ Օբաման մտադիր է Պեկին  այցելել նոյեմբերի 10-12-ը և մասնակցել APEC-ի պետությունների ղեկավարների հանդիպմանը: Նոյեմբերի 10-ին մեկնարկող գագաթնաժողովին, բացի տասնայակ երկրների ղեկավարներից, ներկա կլինեն նաև  հարյուրավոր բարձրաստիճան պաշտոնյաներ և մեծահարուստ գործարարներ: «Մեծ քսանյակի» գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 15-16-ին ավստրալական Բրիսբեն քաղաքում: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանները բերման են ենթարկել եւս մեկ քաղաքացու ‘
Հաջորդ հոդվածը‘ E խումբ. «Բավարիան» այս անգամ էլ հաղթեց «Ռոմային», «Մանչեսթր Սիթին» պարտվեց ԲԿՄԱ-ին (տեսանյութ)’