‘Ստեփան Դեմիրճյան. Միասին կարող ենք հասնել փոփոխությունների (տեսանյութ)’

1432

Մարդկանց մի խումբ բռնազավթել է իշխանությունը և սեփականացրել մեր երկիրը: Այստեղ տիրող անպատժելիությունը քանդում է մեր պետականության հիմքերը: Այս մասին Ազատության հրապարակում ընթացող Քառյակի հանրահավաքի ժամանակ հայտարարեց Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը:

«Ակնհայտ է, որ երկրին անհրաժեշտ են արմատական փոփոխություններ, և նույնքան ակնհայտ է, որ այդ փոփոխությունները չի կարող իրականացնել ներկայիս իշխանությունը: Առաջին խնդիրը՝ դա ժողովրդի քվեով ընտրված իշխանությունն է: Ոչ թե Սահմանադրությունն է պետք փոխել, այլ սահմանադրությունը խախտող իշխանությունը: Այսօրվա հանրահավաքը ցույց է տալիս, որ մենք միասին կարող ենք հասնել փոփոխությունների»,- հայտարարեց Ստեփան Դեմիրճյանը:

Նախորդ հոդվածը‘Որոնվում է սուպերմարկետից գողության փորձ կատարած անձը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Այսօրվա հանրահավաքը և երթը՝ լուսանկարներով’