‘Ստեփան Մարգարյան. Հասարակակական-քաղաքական անհատների կոնսոլիդացիան այսօր արդիական է’

1019

«Դեռևս խորհրդարանական ընտրություններ ժամանակ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդես եկավ նախընտրական շրջանում հասարակական և քաղաքական անհատների լայն  կոնսոլիդացիայի առաջարկով, ինչը արդիական է նաև այսօր», — Հայ ազգային կոնգրեսի հիմնադիր համագումարի ընթացքում ունեցած ելույթի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ստեփան Մարգարյանը:

Նրա խոսքով, դա միայն նախընտրական դաշինք չէ, այլ բոլորի ուժերի և հնարավորությունների համախումբն  է առողջ նպատակի շուրջ:

Ստեփան Մարգարյանը խորհրդարանական ընտրությունների ժամանակ քաղաքական երեք ուժերի (ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ) կողմից ստեղծված նախընտրական շտաբը ընտրակեղծիքների դեմ պայքարում հաջողված է համարում, բայց ոչ իդեալական:

«Այդ գաղափարի շուրջ հասարակական կարծիքը ևս վկայում է, որ  դա ճիշտ քայլ էր և անհրաժեշտ է զարգացնել: Մենք համոզված ենք, որ քաղաքական ուժերի միջև անկեղծ համագործակցությունը խնդիրների լուծման և մարտահրավիրների դիմակայման առումով  այլընտրանք չունի», — ասաց Ստեփան Մարգարյանը: 

Նախորդ հոդվածը‘Արմեն Ռուստամյան. Անկախ մեր ունեցած տարբերություններից՝ մեկ բանում համոզված ենք՝ այսպես այլևս շարունակվել չի կարող’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Մինասյան. Մովսիսյանը պետք է ավելի շատ աշխատի’