‘Ստորագրվել է ԵՄ կողմից Հայաստանին 140-170 մլն եվրոյի աջակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր’

863

Ստորագրվել է ԵՄ կողմից 2014-2017թթ. Հայաստանին տրամադրվելիք աջակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը, որտեղ ամրագրված է, որ ԵՄ-ն 2014-2017թթ. Հայաստանին կհատկացնի շուրջ 140-170 մլն եվրո գումար կողմերի միջև նախկինում համաձայնեցված երեք ուղղություններով` մասնավոր հատվածի զարգացում, պետական կառավարման և արդարադատության ոլորտի բարեփոխումներ: Ինչպես հաղորդում է Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը, փաստաթուղթն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և Եվրոպական hանձնաժողովի անդամ, Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը` Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ:

Ստորագրվել է նաև «Աջակցություն գյուղատնտեսությանն ու գյուղական զարգացմանը» ԵՄ բյուջետային աջակցության 2013թ. ֆինանսավորման համաձայնագիրը, որի շրջանակներում ԵՄ-ն ՀՀ գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը կհատկացնի շուրջ 25 մլն եվրոյի աջակցություն: 

Նախորդ հոդվածը‘Բուրկինա Ֆասոյի բանակին երկու շաբաթ ժամանակ է տրվել իշխանությունը հանձնելու համար’
Հաջորդ հոդվածը‘«Պատանի երկրապահները» այս տարի պետությունից կստանան 65 մլն դրամ’