‘Սևամորթ պատանուն կրակած ոստիկանը հրաժարական է տվել’

960

Օգոստոսին սևամորթ պատանի Մայքլ Բրաունին Ֆերգյուսոնում կրակոցով սպանած ոստիկան Դարեն Ուիլսոնը հրաժարական է տվել, հաղորդել է նրա փաստաբանը:

Օգոստոսի 9-ից, երբ տեղի էր ունեցել միջադեպը, ոստիկանին ժամանակավորապես մեկուսացրել էին պարտականությունների կատարումից:

Բրաունի մահը և երդվյալների դատարանի կողմից Ուիլսոնի դեմ մեղադրանք չառաջադրելը զանգվածային բողոքի ալիք  բարձրացրին Ֆերգյուսոնում և ԱՄՆ մի շարք այլ քաղաքներում:

Դարեն Ուլսոնը հայտարարել է, որ ինքն ընդամենը ինքնապաշտպանության է դիմել, և իր խիղճը մաքուր է: Մինչդեռ ականատեսներից ոմանք պնդում են, որ Մայքլ Բրաունը ուզեցել է հանձնվել և նույնիսկ ձեռքերը վեր է բարձրացրել:

ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարել է դաշնային մակարդակով նոր հետաքննություն անցկացնելու մասին՝ Մայքլ Բրաունի քաղաքացիական իրավունքների հնարավոր ոտնահարման տեսանկյունից: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Բողոքի ցույց ԱԺ դիմաց. Եվրաինտեգրացիայի կողմնակիցները Հայաստանում մեծամասնություն չեն կազմում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Տաբարե Վասկեսը Ուրուգվայի նախագահ է դառնում երկրորդ անգամ’