Նոր հացահատիկային միջանցքներ ստեղծելու փորձերը վտանգավոր են

299

Սև ծովում Ուկրաինայի նավահանգիստներից գյուղմթերքի տեղափոխման համար այլընտրանքային միջանցքներ ստեղծելու փորձերը և Ռուսաստանի շահերի անտեսումը վտանգավոր են և կարող են կոնֆլիկտային իրավիճակների պատճառ դառնալ ողջ Սևծովյան ավազանում։

Այդ մասին ТАСС-ին հայտնել է Թուրքիայում դիվանագիտական աղբյուրը։

«Ուկրաինայի նավահանգիստներից գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծրագրերը, մասնավորապես՝ օգտագործելով Ռումինիայի և Բուլղարիայի տարածքային ջրերը, և Ռուսաստանի շահերի անտեսումը վտանգավոր   են և կարող են հակամարտությունների հանգեցնել Սև ծովի ավազանում։ Հաշվի առնելով, որ Ռումինիան և Բուլղարիան ՆԱՏՕ-ի անդամ են, մեծ է հավանականությունը, որ դաշինքը ճնշում կգործադրի Թուրքիայի վրա՝  սևծովյան նեղուցներում նավարկության կանոնները կարգավորող Մոնտրյոյի կոնվենցիայի պահանջների կատարումը նրա կողմից թուլացնելու նպատակով»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Նա նշել է, որ Ուկրաինայում հակամարտության մեկնարկից ի վեր Թուրքիան, հղում անելով Մոնտրյոյի կոնվենցիայի շրջանակներում իրեն տրամադրված իրավունքներին, Սև ծովում փակել է նեղուցները բոլոր երկրների նավերի համար։

Թուրքիայի արտաքին քաղաքականության ինստիտուտի տնօրեն Հուսեյն Բաղջիի կարծիքով՝ Մոնտրյոյի կոնվենցիայի կատարման հարցում Արևմուտքի կողմից Թուրքիայի վրա ճնշում գործադրելը միանգամայն հնարավոր է, բայց դա արդյունք չի տա։ «Նման փորձեր եղել են նախկինում էլ, բայց դրանք անօգուտ էին»,- ասել է նա։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԻնդոնեզիա․ BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելը կապ չունի այդ կառույց մտնելու հետ
Հաջորդ հոդվածըԼիտվայի նախագահը ժամանել է Ուկրաինա