‘Վալերի Հովհաննիսյան. Ինքս ինձնից գումար գողանալ չէի կարող, հրաժարական էլ չեմ տվել ‘

2930

Մոսկվայի «Արարատ»-ի սեփականատեր Վալերի Հովհաննիսյանն արձագանքել է վերջին օրերին տարածված այն տեղեկությանը, իբր 20 մլն. ռուբլի է գողացել ակումբի հաշվից:

«Նախ դժգոհ եմ Լիպեցկի «Մետալուրգ»-ի հետ խաղի արդյունքից: Մենք այդ խաղում հաղթանակ էինք ակնկալում:

Այժմ Ռուսաստանի սահմաններից դուրս եմ, բայց կարդում եմ՝ ինչ են գրում իմ մասին և չեմ հասկանում մի բան. ինչպե՞ս կարող էի գումար հանել ակումբի հաշվից, եթե ես եմ այդ ակումբի միակ հիմնադիրն ու 100%-անոց սեփականատերը: Ինչպե՞ս կարող եմ ինքս ինձնից գողանալ: Ինձ մոտ պետբյուջե, կամ այլ կազմակերպություն չէ: Եթե տրանսֆեր իրականացնեմ, որևէ մեկին պետք է հաշվետու՞ լինեմ:

«Արարատ»-ի նախագահի պաշտոնից ոչ մի տեղ էլ չեմ հեռացել, արտերկրում եմ առողջական վիճակիս հետ կապված: Կհանդիպենք, կշփվենք, կպարզենք բոլոր հարցերը»,- «Մատչ ԹիՎի»-ի թղթակցին ասել է Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ակումբը հայտարարություն էր տարածել, իբր Վալերի Հովհաննիսյանն ակումբի հաշվից 20 միլիոն ռուբլի է դուրս հանել:

Նախորդ հոդվածը‘ US Open. Շարապովան չորրորդ շրջանում է’
Հաջորդ հոդվածը‘ՈՒԵՖԱ-ն հայտարարել է ՊՍԺ-ի վերաբերյալ հետաքննություն սկսելու մասին’