‘Վայոց ձորի մարզպետը ազատվեց աշխատանքից (լրացված)’

1271

Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն այսօր կառավարության որոշմամբ կազատվի պաշտոնից։ Այս հարցը ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում: Նշվում է, որ Ղազարյանը իր պաշտոնը լքում է սեփական դիմումի համաձայն:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական Էդգար Ղազարյանը Վայոց ձորի մարզպետ էր նշանակվել 2012 թ. հունիսի 22-ից: Մինչ այդ նա Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի դեկանն էր:

11:54

Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը իր դիմումի համաձայն ազատվեց մարզպետի պաշտոնից, ինչի մասին գործադիրի նիստին հայտարարեց Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը: Հովիկ Աբրահամյանն էլ հայտնեց, որ Ղազարյանը այլ աշխատանքի է անցնելու:

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն Ղազարյանը կարող է նշանակվել Լեհաստանում ՀՀ դեսպան:

Նախորդ հոդվածը‘Արմեն Պետրոսյան. Հայը եւ անցյալը. Տեղաբնիկն ու եկվորը ‘
Հաջորդ հոդվածը‘ԱԺ-ն շարունակում է քառօրյա նիստերի աշխատանքը (ուղիղ)’