‘Վանում հայկական գերեզմանոցի տեղում գոմ և անասնակերի պահեստ են կառուցելու’

893

Թուրքիայի իշխանությունները որոշել են Վանի հայկական  գերեզմանոցի տեղում գոմ և անասնակերի պահեստ կառուցել:

Ինչպես գրում են թուրքական ԶԼՄ-ները, բազմաթիվ երկրաշարժերից հետո 20 հազար  քմ տարածության վրա պահպանվել է շիրմաքարերի մի մասը, որոնք կարող էին դառնալ պատմական ժառանգություն, սակայն Թուրքիայի Արտակարգ իրավիճակների նախարարությունը տարածքը փորել է շենքեր կառուցելու համար: Տեղի համայնքի ղեկավարը դիմել է դատարան` շինարարությունն արգելելու նպատակով, սակայն` առայժմ ապարդյուն: Իսկ շիրիմներն ավերվել են, տեղի բնակիչները բազմաթիվ տապանաքարեր օգտագործել են որպես  շինանյութ:

Նշենք, որ սա Թուրքիայում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման առաջին դեպքը չէ: Ավելի վաղ հաղորդվել է, որ Ակոռի գյուղի գերեզմանոցը լիովին ավերվել է գանձ որոնողների կողմից: Հանգուցյալների ոսկորները ցրված են շրջակայքում: 

Նախորդ հոդվածը‘Վաղը ԵԱՀԿ առաքելությունը ԼՂ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ‘
Հաջորդ հոդվածը‘Օբամայի դուստրերին մեղադրել են անճաշակության և անհարգալից վերաբերմունքի մեջ’