‘Վատիկանի գանձապետը մեղադրվում է Ավստրալիայում անբարո գործողությունների համար’

2622

Ավստրալացի կարդինալ Ջորջ Փելը, որ զբաղեցնում է Վատիկանի գանձապետի պաշտոնը, մեղադրվել է անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողությունների մեջ, հաղորդել է ավստրալական Վիկտորիա նահանգի ոստիկանությունը:

Ոստիկանությունում ընդգծել են, որ խոսքը բազմաթիվ դրվագների մասին է, որ տեղի են ունեցել անցյալում: Նշվում է, որ այժն Հռոմում ապրող կարդինալը պետք է Մելբուրնի դատարան ներկայանա հուլիսի 18-ին:

Հոգևորականը կտրականապես հերքում է այդ մեղադրանքները և մտադիր է պաշտպանել իր բարի համբավը:

Ավստրալիայում հատուկ հանձնախումբը հետաքննում է երեխաների նկատմամբ սեռական ոտնձգության դեպքերը և կաթոլիկ եկեղեցու դերը նման դեպքերը պարտակելու հարցում:

Փոխանցում է BBC-ն:                 

Նախորդ հոդվածը‘Երկրաշարժ Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում’
Հաջորդ հոդվածը‘Ավտոմեքենան խոյահարել է Բրազիլիայի նախագահի նստավայրի դարպասը’