‘Վատիկանի շվեյցարական գվարդիայի ղեկավարը հեռացվել է աշխատանքից’

779

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն աշխատանքից ազատել է շվեյցարական գվարդիայի հրամանատար Դանիել Անրիգին: Պոնտիֆիկոսի դժգոհությունն է հարուցել այդ սպայի ղեկավարման ավտորիտար ոճը, զիվորական կոշտ կարգապահության հաստատումը գվարդիայում: Ըստ լուրերի՝ Ֆրանցիսկոս պապը նաև դժգոհ է նրանից, որ գնդապետ Անրիգն իր ընտանիքին տեղավորել էր Վատիկանում շվեյցարաական գվարդիայի զորանոցի վերին հարկում՝ շքեղ բնակարանում:

«Սուրբ հայրը կարգադրել է, որ գնդապետ Դանիել Ռուդոլֆ Անրիգը ծառայությունն ավարտի 2015 թ. հունվարի 31-ին»,- ասվում է Վատիկանի L’Osservatore Romano թերթի հաղորդագրության մեջ:

Դանիել Անրիգը Վատիկանի շվեյցարական գվարդիայում ծառայում է արդեն ութ տարի: Նրա ղեկավարության ոճը դուր չէր գալիս գործընկերներին: Մի անանուն գվարդիական իտալական մամուլին տված հարցազրույցում Անրիգի պաշտոնանկությունն անվանել է «բռնապետության ավարտ»:

110 հոգանոց շվեյցարական գվարդիան արդեն ավելի քան հինգ հարյուրամյակ ապահովում է Հռոմի պապի անվտանգությունը, ինչն այդ գվարդիան դասում է աշխարհի հնագույն գործող բանակների շարքը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ԵԱՏՄ-ի պայմանագարին դեմ, ձեռնպահ և չքվեարկած պատգամավորները’
Հաջորդ հոդվածը‘Բազելում Քերին և Լավրովը կքննարկեն ուկրաինական ճգնաժամը’