Վարդան Հարությունյան. Մեր գործը նրանց զգուշացնելն է. Ալիք Մեդիա

3421

Չփոխվեց մեզանում ոչինչ։ Չէր էլ կարող փոխվել։ Որովհետեւ նրանք, ովքեր եկան ողջը փոխելու խոստումներով՝ ստախոս էին, փոխելու նպատակ չունեին բոլորովին։

Փոխելու մասին չէին էլ մտածում ու չեն էլ մտածում։ Հեղափոխականներ չէին, ճարպիկ աճպարարներ էին, որ հեղափոխության, մե՛ր հեղափոխության, ալիքին հեծած՝ իշխանություն ճանկեցին։

Կարող են այլ մարդկանցով փոխարինվել առանձին իշխանավորներ, բոլոր նախկին իշխանավորները կարող են նորերով փոխարինվել, դրանից, բայց, իշխանության բնույթը չի փոխվի, եթե այն փոխելու մտադրություն չկա։ Կմնան իշխանական նույն սենյակները, իշխանական միջանցքներում կտիրեն նույն բարքերը, կմնան նույն խնդիրներն ու կլինեն նույն լուծումները։

Այլ լուծումներ, այլ պատկեր, իշխանության ու իշխանավորի այլ որակ չի կարող լինել, եթե նույնն են հներն ու նորերը։ Եթե նույն կերպ են նրանք պատկերացնում իշխանությունն ու կառավարումը․ երեկ դու էի իշխանավոր՝ ինձ էիր հալածում, այսօր ես եմ իշխանավոր՝ քեզ եմ հալածում, կամ՝ երեկ դու էիր իշխանավոր՝ դու էիր իշխանության բարիքները քեզ ծառայեցնում, այսօր ես եմ իշխանավոր՝ ես եմ իշխանության բարիքներն ինձ ծառայեցնում, կամ՝ երեկ դու էիր իշխանավոր՝ իշխանությունից հեռանալ չէիր ցանկանում, բոլոր զարտուղի ճանապարհներով իշխանությունդ էիր ամրապնդում ու պահել փորձում, այսօր ես եմ իշխանավոր, իշխանությունից հեռանալ չեմ ցանկանում ու ցանկացած գնով այն պահելու եմ։

Ե՛վ երեկվա, ե՛ւ այսօրվա իշխանավորներների գլխավոր հոգսն իշխանությունն է։ Նրանց յուրաքանչյուր քայլ բխում է իշխանությունը կորցնելու վտանգից եւ յուրաքանչյուր քայլ ծառայում է իշխանության ձեռքբերման-պահպանման բնազդին։

Մնացած ամեն ինչը՝ քաղաքականություն, երկիր, պետություն, կողմնորոշում, կորուստներ, ձեռքբերումներ, պատերազմ, խաղաղություն, թշնամանք, հաշտություն՝ ստորադաս են։

Ամբողջական հոդվածը կարդալ այստեղ` aliqmedia.am։

Նախորդ հոդվածըՌաֆայել Թեյմուրազյան. Ամենամեծ մարտահրավերը
Հաջորդ հոդվածըԱրման Գրիգորյան. Առաջարկում եմ էդ զառանցանքին ականջ չդնել