‘Վարդան Պետրոսյանի գործով երկու ընթերակաների առեղծվածը ‘

1668

Վարդան Պետրոսյանի գործով երկու ընթերականերից մեկն ընդհանրապես անհայտ է, թե ով է, իսկ երկրորդի ստորագրությունը պաշտպանական կողմը կասկածի տակ է դնում։ Iravaban.net-ը նշում է, որ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ Ընթերական քրեական գործով չշահագրգռված` Հայաստանի Հանրապետության չափահաս քաղաքացին է, որին քրեական հետապնդման մարմինը հրավիրում է մասնակցելու քննչական գործողության կատարմանը` հաստատելու համար դրա կատարման փաստը, բովանդակությունը, ընթացքը և արդյունքները: Հիշեցնենք, որ դատարանը երեկ մերժել էր փաստաբանների միջնորդությունը՝ դատաձեռագրաբանական փորձաքննության ենթարկել ընթերակա  Գրիշա Գասպարյանի ստորագրությունը։

Ստորև ներկայացնում ենք այդ ստորագրությունը։ Ներքևի հատվածում՝ արձանագրության մեջ տեղ գտած ստորագրությունն է, իսկ վերին հատվածում՝ դատարանում արված ստորագրությունը։

Նախորդ հոդվածը‘«Ոչ ռոումինգին՝ ՀՀ և Արցախի միջև» նախաձեռնությունը մեծ թափ է ստանում’
Հաջորդ հոդվածը‘Շփման գծում ադրբեջանցի զինծառայող է զոհվել. Ադրբեջանի ՊՆ’