‘Վարչապետն ուզում է ակտիվ եւ աշխատունակ տարեցներ տեսնել’

3748

Վարչապետ Կարեն Կարապետանը կարծում է, որ տարեցների նկատմամբ վարվող քաղաքականությունում անհրաժեշտ է նոր մոտեցումներ որդեգրել:

«1992թ-ից ՄԱԿ-ը հոկտեմբերի 1-ը հռչակել է որպես Տարեցների միջազգային օր: Այսօրվա հրամայականը մեզ ստիպում է տարեցների սոցիալական պաշտպանության բնագավառում սոցիալական պաշտպանությունից ու խնամքից անցում կատարել դեպի առողջ և ակտիվ ծերացմանն ուղղված գործողությունների իրականացում»,- կառավարության այսօրվա նիստում ասել է վարչապետը:

Կարեն Կարապետյանն ըստ այդմ հանձնարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին 1-ամսյա ժամկետում քննարկել տարեց անձանց` աշխատաշուկայում ընդգրկվելու հնարավորության հարցերը, ուսումնասիրել միջազգային փորձը և ներկայացնել համապատասխան առաջարկություններ` Սոցիալական այլընտրանքային ծառայությունների (օրինակ՝ ցերեկային կենտրոններ և տնային խնամք) համակարգի ներդրման ուղղությամբ։

 

Նախորդ հոդվածը‘«Սաղ Լևոնն ա մեղավոր»’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանի ԿԳ նախարար. Օտար լեզուներից ցանկալի է անգլերեն իմանալ’