‘Վարքագծային տնտեսագիտություն. Ճանճը զուգարանակոնքին’

2578

Այս տարի տնտեսագիտությունից Նոբելյան մրցանակը տրվել է վարքգծային տնտեսագիտության մասնագետ Ռիչարդ Թալերին, որն առաջիններից մեկն է իր «Nudge. Ընտրության ճարտարապետություն» գրքում բացատրել, թե աննկատ հուշումներն ու ակնարկներն ինչպես են ազդում մարդու վարքագծի վրա:

Այս գաղափարն  առաջին անգամ կյանքի է կոչվել 1999 թ. Ամստերդամի օդանավակայանում, և ինչպես բոլոր հանճարեղ մտքերը՝ շատ պարզ կերպով. տղամարդկանց զուգարանում զուգարանակոնքերի մեջ ճանճ են փորագրել՝ բնականին շատ նման, և տղամարդիկ ակամայից «նշան էին բռնում» ճանճին՝ դրանով իսկ օգնելով խնայել զուգարանների մաքրման հարցում:

Երբ Դևիդ Քեմերոնը 2010 թ. դարձավ Մեծ Բրիտանիայի վարչապետը, նա արդեն բավական լավ ծանոթ էր վարքագծային տնտեսագիտության սկզբունքներին և կարգադրեց ստեղծել հատուկ «բռթող թիմեր», որոնց խնդիրն էր ամենատարբեր միջոցներով բարելավել բրիտանացի քաղաքացիների սոցիալական վարքագիծը: Սրա ամենավառ օրինակը ճանապարհային հարկերը չվճարած պարտատերերին ուղարկված նամակներն էին, որոնցում մեծ տառերով գրված էր. «Վճարեք հարկը, թե չէ կզրկվեք ձեր ավտոմեքենայից», և պատկերված էր հարկից խուսափած ավտոմեքենան: Այս հնարքը գործեց մեծ հաջողությամբ:

Լոնդոնի Վուլիչ շրջանում միշտ հակահասարակական վարքագծի հետ կապված խնդիրներ էին լինում: 2011 թ. հերթական անկարգությունների ժամանակ շատ խանութների ցուցափեղկեր էին կոտրվել:

Հաջորդ տարի Ogilvy & Mather գովազդային գործակալությունը դիմեց վարքագծային տնտեսագիտության օգնությանը և նոր ռազմավարություն առաջարկեց: Մի օր գիշերը գործակալության աշխատակիցները գրաֆիտիով երեխաների դեմքեր նկարեցին ցուցափեղկերի մետաղյա ծածկերի վրա: Դա , ինչպես հետո հաշվարկվեց, 18 %-ով կրճատել էր Վուլիչում հակահասարակական վարքագծի դեպքերը:

Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Ջրանջատումներ Երեւանում եւ մարզերում’
Հաջորդ հոդվածը‘Կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ պաշտոնատար անձինք’