‘«Վեգան»՝«110 տոկոս զեղչի» պատճառով պետբյուջե վճարեց 7 մլն դրամ’

1218

Հայաստանի Վճռաբեկ դատարանի որոշմամբ` կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող «Վեգա» ընկերության հայցն ընդդեմ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մերժվել է: ՏՄՊՊՀ որոշումը մնացել է ուժի մեջ: Այս մասին հայտնում են ՏՄՊՊՀ-ից:

Հիշեցնենք, որ նախորդ Ամանորյա տոներին «Վեգա» խանութների ցանցը, գնումներ կատարելիս սպառողներին խոստանում էր մինչև 110 տոկոս զեղչ: Ակնհայտ կեղծիքի համար Հանձնաժողովն ընկերության դեմ վարչական վարույթ էր հարուցել, որի ընթացքում հաստատվել էր, որ «Վեգա» խանութների ցանցի կողմից դրսևորվել է անբարեխիղճ մրցակցություն, ինչի համար էլ նշանակվել է տուգանք՝ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի 1 տոկոսի չափով, որը կազմում է մոտ 7 միլիոն դրամ:

Ընկերությունը դատական կարգով բողոքարկել էր ՏՄՊՊՀ որոշումը: Դատական բոլոր երեք ատյաններում բողոքը մերժվել էր: 7 միլիոն դրամ տուգանքը վճարվել է պետբյուջե:

ՏՄՊՊՀ-ից տեղեկացնում են նաև, որ մինչ օրս Հանձնաժողովը դատական կարգով պարտված որևէ գործ չունի. ՏՄՊՊՀ բոլոր որոշումները մնացել են ուժի մեջ:

Նախորդ հոդվածը‘Լյորենտե. « Մենք երբեք խնդիրներ չենք ունեցել, և ես համոզված եմ` ազգային հավաքականում իմ բացակայությունը զուտ խաղային պատճառներ ունի»’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի ԶՈՒ հատուկ նշանակության ուժերի հրամանատարն այցելել է հայ-ադրբեջանական սահման’