‘Վենգերը Մխիթարյանին համեմատել է Կասորլայի հետ’

1135

«Արսենալում» Հենրիխ Մխիթարյանի մեկ հանդիպումը բավական էր, որպեսզի Կանոնիրների մարզիչ Արսեն Վենգերը նորեկին համեմատի փլեյմեյքեր Սանտի Կասորլայի հետ։

Վերջին տարում Զինագործների գլխավոր խնդիրներից մեկը Կասորլայի բացակայությունն է։ Իսպանացին միայն հաջորդ տարին կարող է շարք վերադառնալ, ուստի Վենգերը շարունակում է դաշտի կենտրոնում լավագույն համադրության որոնումները։
Ակումբում Մխիթարյանի դեբյուտային խաղից հետո Արսենը կարծիք հայտնեց, թե Սանտիի կարող է փոխարինել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացողը։ Այդ տպավորությունը Վենգերը ստացավ «Էվերտոնի» հետ խաղում հայ ֆուտբոլիստի կատարած 3 արդյունավետ փոխանցումից և հաղթանակի համար ընդհանուր ներդրումից հետո։

«Նրանց միջև իրոք շատ նմանություններ կան։ Սանտին բացառիկ խաղացող էր, բայց երբ ես հանդիպեցի Մխիթարյանին «Յունայթեդ» նրա գնալուց առաջ, ապա հասկացա, որ նա էլ է պաշտում ֆուտբոլը։
Նա այն խաղացողներից է, ովքեր իրենց լիովին նվիրում են սիրած գործին։ Նա այնպիսի երկրից է եկել, որտեղ միայն երկաթյա բնավորությունը կարող է թույլ տալ դառնալ համաշխարհային կարգի խաղացող։ Նա ուրախ է ֆուտբոլ խաղալ պարզապես այն պատճառով, որ շատ մեծ բավականություն է ստանում դրանից»,- հաղորդել է Վենգերը The Telegraph-ին։

Նախորդ հոդվածը‘Mundo Deportivo. չինական ակումբը ցանկանում է գնել Մեսսիի տրանսֆերը’
Հաջորդ հոդվածը‘Դի Բյաջոն՝ Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար’