‘Վենեսուելայում ցուցարարներն այրել են Ուգո Չավեսի տունը’

3331

Վենեսուելայում շարունակվող բողոքի ցույցերի ժամանակ հրկիզվել և թալանվել է երկրի նախկին նախագահ Ուգո Չավեսի տունը:

Բարինաս նահանգի Սաբանետա քաղաքում միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ազգային գվարդիայի հետ բախումներում սպանվել է մի երիտասարդ ցուցարար, հաղորդել է El National-ը:

Հղում անելով սոցցանցերին՝ թերթը գրում է, որ ցուցարարներին զայրացրել է մայիսի 22-ին  ցույցին մասնակցող 19-ամյա ուսանող Ալի Յորման Բերվեսիա Հեդայի սպանությունը:

Որոշ տվյալների համաձայն՝ Չավեսի մոր տանը տեղավորվել էր Ազգային գվարդիայի ղեկավարությունը:

Փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Տարածքային ժողովների ժամանակացույց. Թարմացված’
Հաջորդ հոդվածը‘Թրամփը Մանչեսթերի ահաբեկչության կազմակերպիչներին անվանել է «չարամիտ անհաջողակներ»’