‘Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում եւ Էրեբունիում ‘

3508

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 25-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Կոտայքի մարզի Չարենցավան, Աբովյան քաղաքների,  Բջնի, Թեղենիք, Սոլակ, Զորավան, Կոտայք, Քաղսի  գյուղերի, «Արզնի» թռչնաբուծական ֆաբրիկայի ջրամատակարարումը:

Պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հոկտեմբերի 27- ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Երեւանի նաեւ Էրեբունի վարչական շրջանի` Բելինսկի փողոցի, Լորիս-Մելիքով, Սուվորով փողոցների եւ նրբանցքների,  Աթոյան փող. 1-ից-150, Սասունցի Դավիթ փող. 36-ից-65 համարների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

 

Նախորդ հոդվածը‘ՊԲ. Երեկ հակառակորդը կրկին դրսեւորել է ակտիվություն’
Հաջորդ հոդվածը‘Արսեն Գրիգորյան. Անտակտը’