‘
Երեկ՝ հոկտեմբերի 1-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Վթարի հետևանքով տուժել են ԵՊԲՀ-ի ազգությամբ հնդիկ 4 ուսանողներ:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ, տուժածներն անմիջապես տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն:
Համապատասխան հետազոտություններից հետո Արարատ ԲԿ-ից 2 տուժածները դուրս են գրվել, իսկ մյուս 2-ը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Նախնական տվյալներով Երևան տեղափոխված 2 տուժածերից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուսինը՝ ծանր:
«Էրեբունի» բժշկական կենտրոնը հրատապ կերպով կազմակերպել է անհրաժեշտ գործողությունները, ներկա պահին տուժածները անցնում են բոլոր հետազոտությունները:
Այ մանրամասներ կտրամադրվեն քիչ ավելի ուշ:
‘