‘Վիդան խուսափել է «Փառք Ուկրաինային» բացականչության համար որակազրկումից’

1551

Խորվաթիայի հավաքականի պաշտպան Դոմագոյ Վիդան խուսափել է ԱԱ-2018-ի քառորդ եզրափակչի՝ Ռուսաստանի հավաքականի հետ խաղից հետո պահվածքի պատճառով որակազրկվելուց: Ֆուտբոլիստը զգուշացման է արժանացել ՖԻՖԱ-ի կողմից: Այս մասին հաղորդում է Associated Press-ի լրագրող Ջեյմս Էլլինգվորտը «Թվիթերում»:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականին հետխաղյա 11-մետրանոցներով հաղթելուց հետո Վիդան հավաքականի նախկին ֆուտբոլիստ Օգնեն Վուկոեվիչի հետ համատեղ տեսանյութ էր նկարել, որում բացականչել էին «Փառք Ուկրաինային»: Տեսանյութը հասցեագրված էր Կիևի «Դինամոյի» երկրպագուներին, որի կազմում նախկինում խաղացել էին: Հաղորդվում էր, որ Վիդային երկու խաղով որակազրկում էր սպասվում և տուգանք:

Նախորդ հոդվածը‘Ջո Հարթը որոշել է հեռանալ «Մանչեսթեր Սիթի»-ից’
Հաջորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով’