‘Վիկտոր Վալդեսը մարզվել է «Մանչեսթր Յունայթեդի» հետ’

802

Կիրակի օրը Վիկտոր Վալդեսը մարզումներ է անցկացրել «Մանչեսթր Յունայթեդի» հիմնական կազմի հետ: Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» դարպասապահը մարտի 26-ին ծնկի ծանր վնասվածք էր ստացել չէր մասնակցել աշխարհի առաջնությանը:
Ներկայում Վալդեսը ազատ գործակալի կարգավիճակում է: Ամռանը ավարտվել է դարպասապահի՝ «Բարսելոնայի» հետ պայմանագրի ժամկետը, և ֆուտբոլիստն ինքը չի ցանկացել այն երկարացնել: Ավելի վաղ «կարմիր սատանաների» մարզիչը հրավիրել էր իսպանացուն մարզվելու Մանչեսթրում: Հնարավոր է՝ մոտ ժամանակներս դարպասապահը պայմանագիր կքնի այս ակումբի հետ:
«Շատ լավ մարզում եմ անցկացրել: Գրեթե պատրաստ եմ»,-գրել է ֆուտբոլիստը թվիթերյան իր էջում: «Շնորհակալություն այս երեք ամիսների ընթացքում ձեր աջակցության ու ջերմ խոսքերի համար: Դրանք ինձ շատ օգնեցին»,-հավելել է Վալդեսը: 

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանը նշանակումներ է կատարել’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ անկախության ճանաչումը ներառվել է Հայաստանի խորհրդարանի օրակարգում’