‘Վիսենտե դել Բոսկե. Դիեգո Կոստան կարող է մեզ օգնել, բայց այս կազմը միայն Իտալիայի հետ խաղի համար է ‘

984

Վիսենտե դել Բոսկեն հրապարակել է այն  22 ֆուտբոլիստների անունները, ովքեր մարտի 5-ին «Վինսենտե Կալդերոն» մարզադաշտում կմասնակցեն Իտալիայի հետ ընկերական հանդիպմանը: Իսպանիայի Ազգային հավաքականի գլխավոր մարզիչը պարզաբանել  է, որ դաշտում կլինեն այն ֆուտբոլիստները, ովքեր ունակ  են անհրաժեշտության դեպքում իրենց  կառավարել և լուծել ծագած ներքին խնդիրները: Այսպիսի խնդիր կարող է առաջանալ, օրինակ, Դիեգո Կոստայի և «կարմիրների» միջև: Մարզիչը նաև նշել է, որ այս խաղին հրավիրված ֆուտբոլիստների ցանկը վերջնական չէ և կարող է փոփոխվել ֆուտբոլի աշխարհի գավաթի առաջնության ժամանակ:

Անդրադառնալով Դիեգո Կոստային և բրազիլացիների կողմից նրա վրա ճնշումներին՝ Վիսենտե դել Բոսկեն  նշել է. «Ես այդ մասին գաղափար չունեմ ու նրա հետ այդ թեմայով չեմ խոսել: Ֆեդերացիայի ներկայացուցիչները նրա հետ խոսել են  և համաձայնության եկել: Նա մեզ ոչինչ չի ասել: Բացի դրանից, այս կազմը հաստատուն չէ, և այն կարող է  փոփոխության ենթարկվել մինչև «Մունդիալը»»:

Իսպանիայի հավաքականի մարզիչը խոսել է նաև Դիեգո Կոստայի և Իսպանիայի հավաքականի մյուս անդամների հնարավոր բախումների մասին: Նրա խոսքով` հավաքականում կան ֆուտբոլիստներ, ովքեր կարող են լուծել ներքին խնդիրները, որպեսզի վատ արդյունք ցույց չտան: « Մենք նոր աշխարհում ենք ապրում, և ֆուտբոլում նույնպես կարող են տեղի ունենալ բախումներ: Սա կարելի է հասկանալ: Սակայն հուսով եմ, որ ոչ մի միջադեպ չի լինի վերջին խաղում»,- ասել է մարզիչը:

«Սա եզակի դեպք է, երբ Իսպանիայի հավաքականի խաղացողը ծնվել է Բրազիլիայում: Սակայն նա այն խաղացողն է, ով իր ակումբում հանդես է գալիս նվիրումով և իր ողջ էությամբ, և մենք պետք է հաշվի առնենք այն, որ նա կարող է օգնել մեզ»:

Նրանց մասին, ովքեր չեն հրավիրվել ազգային հավաքական: «Ես ուզում եմ ուղղել ձեզ, բայց կան առնվազն երկու կարևոր խաղացողներ, ովքեր դուրս են մնացել ցուցակից: Բայց այս կազմով խաղալու են միայն Իտալիայի դեմ խաղում դեռ երեք ամիս ժամանակ կա, և մրցակցությունը մեծ է: Շատ բան կարող է պատահել: Մենք կարող ենք փոխարինել այս ֆուտբոլիստներին, կամ բերել ուրիշներին: Մենք չենք մոռացել ոչ մեկին»:

Աշխարհի գավաթի առաջնությունից առաջ սա վերջին մեծ քննությունն է: «Հավանաբար՝ այո, սա մեծ փորձություն կլինի , սակայն կարևոր են նաև  Իսպանիայի  առաջնությունում և մյուս մրցշարերում ելույթները: Այս ամենը կօգնի, որ մենք մայիսի 2 –ին ներկայացնենք ցուցակը: Բացի դրանից՝ սա խթան է, որ  կօգնի նրանց իրենց ակումբներում լավ խաղալ»:

Տիագո Ալկանտարա և Ասպիլիկուետա: «Մենք կարծում ենք՝ Ասպիլիկուետայի գործերը լավ են ընթանում «Չելսիում»:  Մենք հետևում ենք նրան. այս ֆուտբոլիստի բազմակողմանիությունը ձեռնտու է մեզ: Տիգոն՝ նմանապես: Նա խաղում է աշխարհի լավագույն ակումբներից մեկում և լավ է խաղում»:

Խավի Մարտինես: «Նա կարող է խաղալ կամ հենակետային,  կամ որպես կենտրոնական»:

Ֆերնանդո Լյորենտե: «Նրա մեզ միանալը չէր խանգարի, սակայն նրա հնարավորությունները հավասար է մյուսներին: Մրցակցությունը մեծ է: Շատ կարևոր է, թե նա ինչ արդյունք հասավ «Ատլետիկում»: Դա շատ լավ է և մենք  ուրախ ենք»:

Իտալիայի ազգային հավաքական:  «Այն աշխարհի լավագույնն թիմերից է:  Հիմնված է «Յուվենթուս» ակումբի վրա: Մեզ շատ ծանր պայքար է սպասվում, ինչպիսին ունեցել ենք «Եվրո 2012»-ին, Կոնֆեդերացիաների  գավաթի մրցաշարերում: Եվրոպայի 2012 թվականի եզրափակիչը Իտալիայի հետ, անկասկած մեր անցկացրած լավագույն հանդիպումներից էր»:

Դարպասապահի խնդիր: « Իկերը այս մրցաշրջանում խաղում է լավ: Լավ մարզավիճակում է նաև  Դիեգո Լոպեսը: Երկուսն էլ նույն հնարավորություններն ունեն թիմում ընդգրկվելու համար»:

Իսպանիայի և Չիլիի՝ 2010 թվականից հետո նմանությունների և տարբերությունների մասին:  «Շատ խորը չվերլուծելով՝ նշեմ, որ, իհարկե, կան շատ տարբերություններ 2010 թվականի աշխարհի առաջնության թիմերից: Համաձայն եմ, որ փոխվել են որոշ խաղացողներ, բայց մեր հավաքականի ֆուտբոլի ընդհանուր փիլիսոփայությունը նման է այն հավաքականին»,-ասել է մարզիչը:

Վերջում նշենք, որ Իտալիա — Իսպանիա ընկերական հանդիպումը Հ1-ի ուղիղ եթերում հեռարձակվելու է չորեքշաբթի, ժամը 23:55-ին:

Նախորդ հոդվածը‘Մունկի Ճիչը և նրա ազդեցությունը’
Հաջորդ հոդվածը‘Առաջին նախագահի հավասարակշիռ եւ խոհեմ բանաձեւը պետք է շատերի համար ուսանելի լինի. Նաիրա Զոհրաբյան’