‘Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել դերասան Վարդան Պետրոսյանի գործով ներկայացված բողոքը’

1201

Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել դերասան Վարդան Պետրոսյանի գործով ներկայացված բողոքը: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի պնդմամբ՝ Վարդան Պետրոսյանի նկատմամբ անհրաժեշտ է կիրառել առնվազն 6 տարվա ազատազրկում, ինչպես նաեւ երեք տարի ժամկետով նրան զրկել ավտոմեքենա վարելու իրավունքից: Իսկ գործով դատախազ Արթուր Սարգսյանը ավելի վաղ պահանջել էր խստացնել Վարդան Պետրոսյանի պատիժը եւ նշանակել 8-10 տարի ազատազրկում:

Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 20-ին, ժամը 21:20-ին Եղվարդ-Երեւան մայրուղու 32-րդ կմ-ում երկու ավտոմեքենա իրար էին բախվել: Պատահարի հետեւանքով Էդգար և Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով: Վարդան Պետրոսյանը ձերբակալվել էր: Հայաստանի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. հունվարի 29-ին մեղավոր ճանաչեց Վարդան Պետրոսյանին՝ նրան դատապարտելով 5 տարի ժամկետով ազատազրկման: 

Նախորդ հոդվածը‘Նաիրիտցիները կասկածում են, որ Կառավարությունը կկատարի խոստումը’
Հաջորդ հոդվածը‘Բանաստեղծ Ջեյմս Ֆենթոնը արժանացել է «Փեն Փինթեր» 2015 մրցանակին’