‘Վնուկովոյի գլխավոր տնօրենը և նրա տեղակալն ազատվել են աշխատանքից’

980

Վնուկովոյի գլխավոր տնօրեն Անդրեյ Դյակովը և նրա տեղակալ Սերգեյ Սոլնցևը լքել են պաշտոնները՝ Total-ի նախագահ Քրիստոֆ դե Մարժերիի ինքնաթիռի աղետի կապակցությամբ, հաղորդել է օդանավակայանի կայքը:

«Պատասխանատվություն զգալով Վնուկովոյում տեղի ունեցածի համար՝ օդանավակայանի գլխավոր տնօրենը և նրա տեղակալը հրաժարական են ներկայացրել: Կառավարությունն ընդունել է նրանց հրաժարականը»,- հայտարարել է օդանավակայանի մամլո քարտուղար Ելենա Կռիլովան:

Պաշտոնից ազատվել են նաև օդանավակայանի հերթափոխի տնօրենը, շահագործման բաժնի պետը և առաջատար ղեկավար ինժեները:

Դրանից առաջ արդեն ձերբակալվել են օդանավակայանի չորս աշխատակիցներ, ինչպես նաև աղետի պատճառ դարձած ձնամաքրող մեքենայի վարորդը: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Կեմերովոյում ոստիկաններին կսովորեցնեն սալսա պարել՝ սթրեսի դեմ պայքարելու նպատակով’
Հաջորդ հոդվածը‘Մահվան ելքով պատահար Աճառյան փողոցում’