‘Վրաստանի հանգուցյալ վարչապետ Ժվանիայի աճյունը արտաշիրմման կենթարկվի’

1235

Վրաստանի դատախազությունը որոշում է կայացրել արտաշիրմել 2005 թ. մահացած նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի աճյունը: Ինչպես երեքշաբթի լրագրողներին հայտնել է Ժվանիայի մահվան գործը վարող դատախազ Ռևազ Նադոյը, արտաշիրմումը կիրականացնեն արտասահմանցի փորձագետներ: Ժվանիայի ընտանիքն արդեն համաձայնություն է տվել, ասել է դատախազը:

Ժվանիային, ով «վարդերի հեղափոխության» առաջնորդներից մեկն էր, մահացած էին գտել 2005 թ. փետրվարին: Ժվանիայից բացի՝ բնակարանում էր եղել նաև Քվեմո Քարթլիի փոխնահանգապետ Ռաուլ Յուսուպովի դին: Այն ժամանակ հետաքննությունը եզրակացրեց, որ նրանք խեղդվել են շմոլ գազից: «Վրացական երազանք» դաշինքի՝ իշխանության գալուց հետո վարչապետի մահվան պատճառների կրկնակի հետաքննություն սկսվեց: Վարացական լրատվամիջոցների տվյալներով՝ Ժվանիայի մահվանը կարող է անմիջական կապ ունենալ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

Մի քանի ամիս առաջ համացանցում հայտնվեցին Ժվանիայի և Յուսուպովի մարմինների լուսանկարները՝ վնասվածքներով: Լուրեր տարածվեցին, որ այդ վնասվածքներն ստացվել են կենդանության օրոք: Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Ջաղինյան. Հանրայինը ընդդիմությանը «ընդհանրապես ցույց է տալիս» (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Իսպանիայի սահմանադրական դատարանը «սառեցրել» է Կատալոնիայի հանրաքվեն’