‘Վրաստանի պաշտպանության նախարար է նշանակվել Մինդիա Ջանելիձեն’

932

Վրաստանի պաշտպանության նախարար է նշանակվել Անվտանգության խորհրդի եւ ճգնաժամային կառավարման քարտուղար Մինդիա Ջանելիձեն: Այս մասին «Վրացական երազանք» դաշինքի քաղխորհրդի նիստից հետո հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Մինչ այդ վարչապետը պաշտոնանկ է արել պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային:
Մի քանի ժամ առաջ  պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան «Միացյալ դեմոկրատների» գրասենյակում քաղաքական հայտարարություն էր արել եւ  իշխանություններին կոչ էր արել դադարեցնել պաշտպանության նախարարության նկատմամբ նպատակաուղղված հարձակումները:
Ալասանիան «Վրացական երազանք» դաշինքին հորդորել է անհապաղ քաղխորհրդի նիստ անցկացնել ու քննարկել «դատախազությունը ո՞ ւր է տանում երկիրը » հարցը:

Նախորդ հոդվածը‘ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի որդին դժբախտ պատահարի զոհ է դարձել’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյանն ու մարտիմեկյան սպանդի զոհերի հարազատները հանդիպել են Գ.Կոստանյանի հետ (լրացված, տեսանյութ) ‘