Վրաստանում Լեհաստանի դեսպանի պաշտոնակատարը կանչվել է ԱԳՆ

282

Թբիլիսիում Լեհաստանի դեսպանի պաշտոնակատար Մարիուշ Ժակը կանչվել է Վրաստանի ԱԳՆ՝  լեհ բժշկի մասնակցությամբ միջադեպի կապակցությամբ, որը փորձել է «Վիվամեդ» կլինիկայից դուրս բերել հանրապետության նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի բժշկական հետազոտությունների արդյունքները։

Այդ մասին ТАСС-ին տեղեկացրել են Վրաստանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից։

Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն հուլիսի 14-ին տեղեկացրել է, որ Սաակաշվիլիին հետազոտելու նպատակով Վրաստան ժամանած լեհ բժիշկներից մեկը փորձել է կլինիկայից դուրս տանել վրաց նախկին առաջնորդի բժշկական հետազոտությունների տվյալները՝ դրանք թաքցնելով կոշիկի մեջ։ Որպես այդ փաստի հաստատում՝ արդարադատության նախարարությունը հրապարակել է այդ միջադեպի կադրերը։ Բրեգաձեն հրապարակավ դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին և խնդրել, որ գերատեսչությունը հետաքրքրվի, թե պաշտոնական Վարշավան ինչ դիրքորոշում ունի այդ հարցում։

Անցյալ տարվա նոյեմբերին Վրաստանի արդարադատության նախարարը Սաակաշվիլիի ընտանիքին առաջարկել էր երկիր հրավիրել ցանկացած արտասահմանցի բժշկի, եթե նրանք չեն վստահում վրացի մասնագետներին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԷրդողանը մտադիր է ավելի քան 50 մլրդ դոլարի ներդրում ձեռք բերել
Հաջորդ հոդվածըՌԴ ՔԿ․ Ղրիմի կամրջի վրա հարձակումը կազմակերպել է Ուկրաինան